Ապրիլի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արգավանդ գյուղի մի հողամասից 5 մեղվափեթակ են գողացել՝ պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հանցագործությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արմեն Վ.-ն, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է: Արմեն Վ.-ն ձերբակալված է: