
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր դերակատարներ Ջեյմի Դորնանը և Դակոտա Ջոնսոնն այցելել են Նյու-Յորք, որտեղ մասնակցել են մի շարք միջոցառումների:
Նրանք մասնակցել են նաև հեռուստաշոուի, որից հետո դերասանները մեկնել են ֆիլմի փակ դիտմանը: Ֆիլմ դիտմանը ներկա են եղել նաև ֆիլմի ռեժիսորը, նկարահանող անձնակազմն ու համանուն գրքի հեղինակը:
Հիշեցնենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերա կկայանա փետրվարի 13-ին: