
Լիտվացի 15-ամյա լողորդուհի Ռուտա Մեիլուտիտեն Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է Լիտվայի առաջին ոսկե մեդալը` առաջ անցնելով ամերիկուհի Ռեբեկա Սոնիից: Ռուտան 100 մետր տարածությունը Սոնիից 0.08 վայրկյանով ավելի արագ է անցել: Բրոնզե մեդալակիր է դարձել ճապոնուհի Սատոմի Սուզուկին: