
Հուլիսի 31-ին, ժամը 11.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 29 շենքի տանիքից անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպան լինել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկաններն անձը չպարզված քաղաքացուն հեռացրել են վտանգավոր գոտուց: