Փետրվարի 8-ին, ժամը 15.06-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 71 ZZ 111 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ վնասելով մոտակա գազատար խողովակը. արտահոսք չկա:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել քարշակին: