
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Վիլի Կաբալերոն հայտարարել է, թե իր թիմը չի վախենում կատալոնական «Բարսելոնա»-ից: Ակումբները կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
«Դեռևս նախորդ տարի «Մանչեսթեր Սիթի»-ն իմացավ, որ «Բարսելոնա»-ին դիմակայել բարդ է: Պետք է ավելի լավ խաղանք, որպեսզի հնարավորություն ունենանք առաջ անցնելու: Չենք վախենում, քանի որ «Բարսելոնա»-ն այլեւս նախկինի պես ուժեղ չէ»,-Կաբալերոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: