Ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա մի բրիտանացու, ով Twitter-ի իր էջում վիրավորական արտահայտություններ էր գրել Մեծ Բրիտանիայի ջրացատկի օլիմպիական հավաքականի անդամ Թոմ Դեյլիի հասցեին:
Պիտ Ուոտերֆիլդի հետ 10 մետր բարձրությունից սինքրոն ոստնացատկում գրավելով չորրորդ հորիզոնականը` Դեյլին նման բովանդակությամբ հաղորդագրություն էր ստացել. “Դու չարդարացրիր հորդ հույսերը: Հուսով եմ` գիտակցում ես դա”:
Այս հաղորդագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել բրիտանական մամուլում, քանի որ Դեյլիի հայրը մահացել է անցած տարի ուղեղի քաղցկեղից: Օլիմպիադայի մեկնարկից առաջ Դեյլին նույնիսկ հայտարարել էր, որ ցանկանում է հաղթել, քանի որ վստահ է` հայրը դեռևս հետևում է իրեն:
sportarmenia .com