Բուլղարիան թեթևացնում է վիզային ռեժիմը Հայաստանի և մի շարք այլ ԱՊՀ-ի երկրների հետ, հայտնում է «Գազետա»-ն: Հայաստանից բացի խոսքը նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Բելառուսի մասին է:
Ըստ փոփոխությունների՝ նախատեսվում է կարճաժամկետ երկանգամյա կամ բազմամյա վիզաներ տրամադրել «կազմակերպված տուրիզ» այցի նպատակով: Դրանք. այն քաղաքացիներին, ովքեր նախկինում արդեն ստացել են բուլղարական վիզա, կտրվեն մինչև մեկ տարի ժամկետով: