
Պետերբուրգում վարորդներից մեկը, ով խցանման մեջ էր ընկել, կրակել է մի քանի մեքենայի վրա: Ականատեսները հայտնել են, որ կրակողը հավանաբար շատ էր շտապում, սակայն ոչ ոք նրան ճանապարհ չէր տալիս: Այդ ժամանակ նա վիճել է մյուս մեքենաների վարորդների հետ, հանել է ատրճանակը եւ կրակահերթ է արձակել: Հանգամանքները պարզվում են: