
Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ կայքը:
Թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Այս մարզերի տեղական ինքնակառավարման համայնքների ղեկավարների ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: