15 տարեկան աղջնակը հղիացել է խորթ հորից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում խորթ հայրը սեռական բռնության է ենթարկել 15-ամյա երեխային, իսկ երբ իմացել է, որ աղջիկը հղի է, լքել է երկիրը: 
Աղջիկը մի քանի օրից կդառնա 15 տարեկան, իսկ մեկ ամսից` կմայրանա: Ութերորդ դասարանը մի կերպ է ավարտել, որովհետեւ հղիության նշաններն սկսել էին ի հայտ գալ: Հունիսի 22-ին`մոր ուղեկցությամբ աղջիկը եկել է բռնության ենթարկված կանանց ապաստարան` “Լայթհաուսե: “Հետքը” գրում է, որ ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, գոյատեւում`նպաստի ու տատիկի թոշակի հաշվին: Երբ հայտնվել է նրանց նյութական խնդիրները հօգալու պատրաստակամություն ստանձնած օտար տղամարդը, ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում եւ տատը, սիրով ընդունել են նրան, նույնիսկ կարճ ժամանակ անց օտար երեխաները նրան որպես հայր են ճանաչել:
Երթուղայինի վարորդ Անդրանիկը, սակայն, ի չարս է օգտագործել իր նոր ընտանիքի սերն ու վստահությունը եւ սկսել է սիրահետել երկրորդ կնոջ անչափահաս աղջկան: “Ինձ ձեռ-մեռ էր քցում, ասում էր, որ սիրում ա ու մամայիս հետ ամուսնացել ա ինձ հասնելու համար”,-պատմում էր մանկահասակ կինը: Հետո սկսել է երեխային վախեցնել, նույնիսկ մի քանի անգամ ձեռք է բարձրացրել վրան ու պարտադրել, որ կենակցի հետը: Աղջիկը երկար դիմադրել չի կարողացել ու մի օր էլ հանձնվել է: Ասում է` թեեւ մոր հետ ընկերուհիների պես են, բայց կատարվածի մասին բավականին ուշ է նրան հայտնել`ցավ չպատճառելու համար:  “Էն ժամանակ, երբ խորթ հայրս ինձ անպարկեշտ առաջարկություններ էր անում, փորձեցի մամայիս “նամյոկով” հասկացնել, բայց լուրջ չընդունեց: Իսկ երբ ճնշումներն ավելի հաճախակի դարձան, մայրս հասկացավ ու նրան տնից դուրս վռնդեցե: Մայր ու աղջիկ, սակայն, կարճ ժամանակ անց ներել են օտար տղամարդուն եւ վերջինիս հարազատ աղջկա խնդրանքով կրկին ետ ընդունել:
“Լայթհաուս” գալու առաջին իսկ օրվանից աղջիկը հակված է եղել արհեստական վիժեցմամբ դադարեցնել անժամանակ ու անցանկալի հղիությունը: Բայց դա ոչ այնքան իր, որքան մոր ու մորաքրոջ որոշումն է եղել: “Հիմա էլ`հղիության ութերորդ ամսում, մայրը, ,գործ անողե է ման գալիս, որ ազատվեն երեխայից: Երբ ասացի, որ իր արարքի մեջ հանցակազմ կա եւ կդիմեմ ոստիկանությանը` հանգստացավ”,-ասաց  Լայթհաուսի ամերիկաբնակ հովանավոր Սեդա Ղազարյանը: Հոգեբանական երկարատեւ զրույցները աղջկան ետ են պահել այդ որոշումից: “Հիմա ավելի հանգիստ է, ավելի լավ տրամադրությամբ, քան գալու առաջին օրերին: Այն ժամանակ մտածում էր, որ կանի այնպես, ինչպես կասի մայրը, բայց հիմա, պատրաստ է նույնիսկ պահել երեխային, եթե ապրելու տեղ եւ օգնող ունենա: Չնայած` հանձնելու է մանկատուն”,- ասաց հոգեբան Լիանա Սարգսյանը:
Նրա խոսքով` աղջիկը երեխային այնտեղ երկար չի թողի, ետ կվերցնի հենց որ չափահաս դառնա, աշխատանք գտնի ու տուն վարձակալի: Իսկ եԼայթհաուսե է եկել հարեւաններից ու բարեկամներից թաքնվելու համար: Կծծնդաբերի, երեխային կհանձնի ու կգնա տուն, այնպես, ասես ոչինչ էլ չի եղել: Իսկ հարեւաններին ու ծանոթ-բարեկամներին արդեն ասել են, իբր մի քանի ամսով ճամբարում է` ասաց Լայթհաուսի հիմնադիր տնօրեն Նաիրա Մուրադյանը:
Անչափահասին սեռական բռնության ենթարկելու փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ, ապա տեղափոխվել Աբովյանի բաժին: Նախաքննության շահերից ելնելով՝ քննիչ Արթուր Մարուքյանը, որի վարույթում է գործը, մանրամասներ չհրապարակեց, անգամ չասաց թե քանի եւ որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել: Տեղեկացրեց միայն, որ Անդրանիկի նկատմամբ հետախուզում է հայտարարվելու:
Հ.Գ. Աղջկա հարազատ հայրը, որ ավելի քան երկու տարի է`բաժանված է ընտանիքից, կատարվածի մասին ոչինչ չգիտի: “Հենց իմանա, կսպանի` ինձ էլ, իրան էլ”,-ասաց մայրության շեմին կանգնած երեխան:
Hetq .am




Լրահոս