
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանին Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականության պատճառով՝ հայտարարելով, որ ՌԴ նախագահ Պուտինն իրեն բռնապետի նման է պահում:
«Այդ մարդը (Վլադիմիր Պուտինը) ուղարկել է իր զորքերն ու 21-րդ դարում օկուպացրել է մեկ այլ երկրի տարածքը՝ գործելով ինչպես 20-րդ դարի ինչ-որ մի բռնապետ»,- հայտարարել է Հեմոնդը Sky News-ին տված հարցազրույցի ժամանակ:
Վերջինս նշում է, որ ուկրաինացիները չեն կարող հաղթել ռուսական բանակին և հակամարտությունը պետք է միայն քաղաքական լուծում ունենա:
Հավելենք, որ ուկրաինական ճգնաժամի մեկնարկից Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելու ու Դոնբասում հակամարտությանն անմիջական մասնակցություն ունենալու մեջ, Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները: