Իտալական Դորնո քաղաքի ոստիկանությունը 100 եվրոյով տուգանել է թոշակառու տատիկին՝ մանկական այգում ճոճանակի վրա ճոճվելու համար:
56-ամյա կինը այգում հանգստանալիս է եղել 10-ամյա տղայի հետ: Մանկական ճոճանակներին տատիկին նկատել են ոչ առաջին անգամ: Իրավապահները նրան բազմիցս նախազգուշացրել են, որ ճոճանակներից թույատրվում է օգտվել միայն 12-ից ցածր տարիքի երեխաներին: Հերթական անգամ նրան ճոճանակի վրա տեսնելովʽ իրավապահները որոշել են ավելի վճռական քայլերի դիմել:
Կինը փորձել է արդարանալ՝ ասելով, որ երկտեղ ճոճանակին մենակ ճոճվել հնարավոր չէ, եւ նա պարզապես ցանկացել է օգնել թոռանը: