Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ատլետիկ»-ի դեմ խաղում տուգանայինից դարձել էր գոլի հեղինակ և բացել խաղի հաշիվը:
Մեսսին ընդհանուր առմամբ Իսպանիայի առաջնությունում տուգանայիններից դարձել է 12 գոլի հեղինակ և այս ցուցանիշով առաջ է անցել Ռիվալդոյից: 12 դիպուկ հարվածի հեղինակ են դարձել նաև Դուդան և Ասունսաոն:
Վերջին 20 տարիների ընթացքում միայն երեք ֆուտբոլիստ են այս ցուցանիշով առաջ անցել Մեսսիից` Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոնալդինյոն (15 գոլ), ինչպես նաև Ռոբերտո Կառլոսը (16):