Ադրբեջանում աննախադեպ կերպով կրճատվում է շինարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում 2015 թ շինարարական աշխատանքների կրճատում է սպասվում:

Այս մասին ադրբեջանական կայքերից մեկին հայտնել է «MBA Group» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Նուսրեթ Իբրահիմովը:
Նրա խոսքերով՝ սա կարող է կապված լինել համաշխարհային շուկայում նավթի գնի անկման հետ: Բացի այդ, Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանում ստեղծված անկայուն վիճակը հանգեցրել է Ադրբեջանում բնակարանների շուկայում ներդրումների ծավալների կրճատմանը:

Ինչպես նշել է Իբրահիմովը, վերջին 3-4 ամիսներին Ադրբեջանի անշարժ գույքի շուկայում ակտիվության նվազում է նկատվում: Դա նպաստում է  անխուսափելի գնանկման:

«Ամեն ամիս արդեն նկատում ենք գների 0,5-1 %-ով  անկում»,- ասել է Իբրահիմովը:




Լրահոս