«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի պատճառով ս.թ. փետրվարի 9-ին ժամը 9.00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու, Թամանցիների, Բագրատունյաց, Չեխովի, Գ.Նժդեհի, Շևչենկոյի, Օդեսայի, Պատկանյան, Եղբայրության, Տարոնցի, Մարկվարտի, Հ. Հովհաննիսյան, Տիմիրյազևի, Եղ. Թադևոսյան, Մանանդյան, Արշակունյաց, Ֆրունզեի, Մայիսի 9, Գորգագործների, Շահամիրյանների, Լազոյի, Մանթաշյան, Բայդուկովի, Կոտովսկու, Ղարիբջանյան, Դոդոխյան, Հրազդանի, Զ. Եսայան, Թ. Սարյան, Լ. Խաչիկյան փողոցների, Արտաշիսյան փող. 42-88 համարների, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ, 10-րդ և Ներքին Շենգավիթ թաղ. 1-ից-16-րդ փողոցների ջրամատակարարումը: Իսկ հարակից տարածքներում կդիտվի ջրի ցածր ճնշում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և տեղեկացնում, որ ջրամատակարարման դադարի սահմանված ժամկետի գերազանցման դեպքում ընկերությունը կտեղեկացնի լրացուցիչ:
«Երևան Ջուր» ՓԲԸ