Հուլիսի 31-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ: Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին՝ “Օպել Աստրա” մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն: