
Երեկ Ստամբուլում ալավի համայնքի ներկայացուցիչները դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ բողոքելու ընդդեմ կրոնական դասակարգման ու կրթական համակարգը կրոնական կանոններով կառուցելու:
Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների ու միությունների անդամներ, երթի են դուրս եկել՝ ձեռքներին պահած կրոնական խտրականությունը դատապարտող տարբեր պաստառներ:
Երթին մասնակցող կուսացություններից մեկի ղեկավար Ֆևզի Գյումուշը հայտարարել է, որ կրոնի շրջանակներում սոցիալական կյանքի ու կրթության բարեփոխմանն ուղղված կառավարության ջանքերն ու տարբեր կրոնների պատկանող մարդկանց արհամարհելու դեպքերն ավելացել են: