
Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում և նրա շրջակայքում մարտերը շարունակվում են: Այսօր առավոտից ուժեղ հրաձգություն է սկսվել Հալեպի մի քանի շրջաններում: Ընդդիմադիր հեռուստատեսությունները հայտնում են, որ կառավարական ուղղաթիռները շրջում են քաղաքի տարբեր հատվածների վրայով: Սակայն օդային հարձակման տվյալներ դեռևս չկան: Ընդդիմադիրները փորձում են փակել քաղաքի հարավային մուտքը, որպեսզի կտրեն կառավարական զորքերի կապը քաղաքի գլխավոր պողոտայից, որտեղով կատարվում է նրանց զինամթերքի մատակարարումը: Ընդդիմադիրների խոսքերի համաձայն` իրենց հսկողության տակ է գտնվում Հալեպի 60 տոկոսը: