Հրդեհված տանը հայտնաբերվել է տանտիրոջ դիակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 8-ին, ժամը 12.15-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աղյուսի փողոցի թիվ 97 տանը:

Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է 1963 թ. ծնված Սեդրակ Խաչատրյանի դիակը` այրված վիճակում:

Հրդեհը մարվել է ժամը 12.47-ին՝ մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է տան 20 քմ մակերեսը, տանիքն ամբողջությամբ և գույքի մի մասը:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս