
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երեւանի Մարգարյան փողոցի 20 շենքի թիվ 35 բնակարանում: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տանտերը՝ 39-ամյա Արման Ու.-ն, ներկայացրել է “BLOW” գազային ատրճանակ` փամփշտակալով` լիցքավորված 6 փամփուշտով, “ՏՕԶ-78” որսորդական հրացան` 4 փամփշտակալով` լիցքավորված 30 փամփուշտով, “ՍԱՅԳԱ-ՄԿ” որսորդական հրացան` փամփշտակալով` լիցքավորված 20 փամփուշտով, աղեղ` 2 նետով, գազային ատրճանակի 8 մմ տրամաչափի 83 փամփուշտ, “ՏՕԶ” հրացանի 5,6 մմ տրամաչափի 108 փամփուշտ, տարբեր տրամաչափի 9 փամփուշտ եւ 1 թուր: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: