Ներդրողների համար նավթագազային ոլորտի գրավչության նվազումը, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, հանդիսանում է նավթի գնանկաման գլխավոր վտանգը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահը Եգիպտոս իր այցի շեմին եգիպտական «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցում. գրում է «Российская газета»-ն:
Տեխնոլոգիապես բարդ նախագծերի մշակումից ու ենթակառուցվածքների արդիականացումից ներդրողների հրաժարման արդյունքում «շուկայում նավթի առաջարկը հետզհետե, սակայն անխուսափելիորեն կկրճատվի»: Սա նշանակում է, որ որոշակի պահի կարող է գինը կտրուկ աճել, ինչն էլ կդառնա իսկական տնտեսական շոկ: Պուտինը հավելել է, որ նման ցնցումներ պետք չեն ո՛չ նավթ արտահանողներին, ո՛չ սպառող երկրների, ո՛չ, ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությանը»:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ծովափին սպասել փոթորկի ավարտին ու ձեռքերը ծալած նայել ածխաջրածնային հումքի ցածր գներին: Ընդհակառակը, նախատեսվում է տնտեսությանն աջակցության իրական ծրագրերի իրականացումը:
Ռուսաստանի առաջնորդի խոսքերով՝ պետական աջակցությունը կվերաբերվի նաև նշանակալի բանկերին ու զբաղվածությանն աջակցելուն: Նաև մի շարք առավելություններ են տրվում փոքր ու միջին բիզնեսին: Եվ չնայած սև ոսկու գնանկումն ազդում է ՌԴ տնտեսության աճի դինամիկայի վրա, նման իրավիճակը Ռուսաստանի համար նորություն չէ: