Հայաստանի եզդիներն աջակցում են Սիրիայի հայությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սինջար եզդիների ազգային միավորում” հ/կ խորհուրդը հայտարարություն է տարածել` իր աջակցությունը հայտնելով Սիրիայի հայ համայնքին:
“Սիրիայում ընթացող իրադարձությունները հենց սկզբից էլ անհանգստացնող են եղել մեզ համար, սակայն այսօր ավելի քան անհանգստացած  ենք` Հալեպում ընթացող գործողությունների համար: Ինչպես հայտնի է Հալեպում են բնակվում բազմաթիվ մեր հայ եղբայրներ եւ քույրեր, ովքեր  խույս տալով Օսմանյան բռնություններից բնակություն էին հաստատել այնտեղ: Մենք համոզված ենք, որ Հալեպում բնակվող հայերը այս պարագայում պետք է վերադառնան Մայր Հայաստան, քանի որ այնտեղ արդեն նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված է:
Ինչպես տեսնում ենք Հայաստանում` պետական մակարդակով  այնքան էլ պատրաստ չէին սիրիահայ մեր եղբայրներին եւ քույրերին ընդունելու գործին: “Սինջար եզդիների ազգային միավորում” հասարակական կազմակերպությունը համոզված է, որ այսօր ավելի քան երբեւէ պետք է համախմբվեն Հայաստանի բոլոր քաղաքացիները, որպիսզի սիրիահայ համայնքը դրսում չմնա եւ գոնե օդեւանելու վայր տրամադրվի նրանց:Կարծում ենք, որ եթե Հայաստանում ործող չորս հազար կազմակերպություններից յուրաքանչյուրը մեկ ընտանիքի ապահովի “տանիքով”`  խնդիրը կլուծվի մեկ օրում: 
Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցել Սիրիայից Հայաստան գաղթող մեր եղբայրներին եւ քույրերին:Սիրիահայ գաղթականների հարցերով զբաղվող անհատների հետ հաստատված կապի շնորհիվ հուսանք, որ մեր օգնությունը ժամանակին կլինի եւ տեղին”,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս