Դոնեցկում հզոր պայթյուն է գրանցվել: Նախնական վարկածով՝ նախօրեի երեկոյան՝ ժամը 10-ի սահմաներում, քաղաքում հօդս է բարձրացել քիմիական գործարաններից մեկը: Այս մասին հայտնում է «5-րդ ալիքը»՝ հղում կատարելով «Ազով» գումարտակի մամլո ծառայությանը:
Նշվում է, որ ծուխը նկատվել է մի քանի կիլոմետրից: Պայթյունի ալիքը տարածվել է ողջ քաղաքով մեկ: Քաղաքի շատ շրջաններում մարդիկ ցնցումներ են զգացել, կոտրվել են ապակիներ: Պայթյունը զգացել են անգամ հարևան բնակավայրերում:
Հավելենք, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության» իշխանությունները կոչ են անում Դոնեցկի բնակչությանը խուճապի չմատնվել Դոնեցկի քիմիական գործարանում արկի պայթյունի պատճառով. հայտարարել է ԴԺՀ աշխարհազորայինների պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը: