Լիոնել Մեսսիի և Նեյմարի հետ նույն ակումբում խաղալը մեծ հաճույք է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի համար:
Սուարեսը «Ատլետիկ»-ին 5:2 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է, թե երջանիկ է, որ նա երջանիկ է նույն թիմում խաղալու համար երկու ֆուտբոլիստների հետ:
«Մենք գիտակցում էինք, որ չպետք է ոչ մի դեպքում զիջենք «Ատլետիկ»-ին: Մենք գիտեինք, թե մրցակիցն ինչպես կարող է արագ առաջ անցնել հաշվում: Շատ հաճախ ինձ հիասթափեցնում է այն հանգամանքը, որ չեմ կարողանում գոլերով օգնել թիմին: Բայց ես շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ Մեսսի և Նեյմարի հետ խաղալ», – նշել է նա: