Սարդարապատ շարժումը զորակցում է Արցախում ձեվավորվող ընդդիմությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
 “Սարդարապատ” շարժման տարածած հայտարարությունը.
“Շարժումն իր զորակցությունն է հայտնում այս օրերին Արցախում ծնվող քաղաքական ընդդիմությանը եւ հույս է տածում, որ նա չի կրկնի Հայաստանի Հանրապետության տիտղոսակիր ընդդիմության` դեռեւս չկայացած քաղաքական համակարգում ըստ ձեւի դասական սխեմաներով գործելու կործանարար ընթացքը, այլ կհետեւի նոր քաղաքական մշակույթի եւ դրան համապատասխան քաղաքական ու կառավարման համակարգերի ձեւավորման հրամայականին եւ իր գործունեությունը կիրականացնի համահայկական խնդիրների լուծման տիրույթում` առաջին հերթին լիարժեք կերպով ներգրավվելով հայոց պետականության նորոգման ու Հայրենիքում հայության համախմբման համազգային պայքարի մեջ:
“Սարդարապատ” շարժումը Արցախի ներկայիս իշխանություններին հորդորում է  Արցախին վերաբերող հարցերի լուծումը դիտարկել բացառապես  համահայկական գործոնի գերակայության հաշվառմամբ եւ, հաղթահարելով տիրապետող հատվածականությունն ու կրավորականությունը, հնարավորինս լիարժեք կերպով մասնակից լինել համազգային խնդիրների լուծմանը, որոնցից ամենահրատապն այս պահին Մեծ Մերձավոր Արեւելքի երկրներից, առաջին հերթին` Սիրիայից, հայերի հնարավոր հայրենադարձումը կազմակերպելու համար ազատագրված տարածքներում նպատակային վերաբնակեցման նախապատրաստական աշխատանքի ծավալումն է:
,Սարդարապատե շարժումը վճռական քայլերի պատրաստ լինելու դիրքերից խստիվ զգուշացնում է Արցախին վերաբերող հարցերում քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատվություն կրող ուժերին եւ անձանց` զերծ մնալու հանուն կլանային ու անձնական շահերի ազգի եւ Հայրենիքի ապագայի հաշվին առօրյա քաղաքական նպատակներ իրագործելու, մասնավորապես` ընդդիմության կայացմանը խոչընդոտելու, առավել եւս` նրա նկատմամբ ճնշում ու բռնություն գործադրելու գայթակղությունիցե,- նշված է հայտարարության մեջ:




Լրահոս