2015 թ Ռուսաստանում գնաճը կգերազանցի 15%-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում 2015 թ համար գնաճը տարեկան կտրվածքով կարող է գերազանցել 15%-ը, սակայն այնուհետև գնանկում կնկատվի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան:

«Մեր գնահատականների համաձայն՝ գնաճի գագաթնակետը կլինի այս տարվա երկրորդ եռամսյակում: Գնաճը կարող է անգամ ներկայիս մակարդակից ավելի բարձր լինել: Երկրորդ եռամսյակից հետո ինֆլյացիան կսկսի նվազել»,- հայտարարել է նա:

Նաբիուլինան նշել է, որ գնաճի գլխավոր պատճառը ռուբլու փոխարժեքի անկումն է:  Կենտրոնական բանկի ղեկավարը նաև ոչ մի հիմք չի տեսնում, որ մեկ դոլարի փոխարժեքը կհասնի 80 ռուբլու: Վերջինս նման կարծիք է հայտնել Bloomberg TV-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:




Լրահոս