
Հուլիսի 31-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է Երեւան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին՝ “Օպել Աստրա” մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով: Կատարվում է քննություն: