
Վրաստանի “Ազատ Վրաստան” ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ Սև ծովում լողալը, հատկապես Բաթումիի շրջանում, վտանգավոր է առողջության համար։ Ըստ կուսակցության Աջարայի երիտասարդական կազմակերպության նախագահ Մերաբ Գոգոբերիձեի, Բաթումիի մերձակայքի ափամեձ հատվածները կեղտոտված են, ինչը հանգեցրել է աղիքային վարակի բռնկման։ Վարակը հատկապես տարածված է երեխաների շրջանում։
“Կառավարությունը ոչ միայն որևէ միջոց չի ձեռնարկել այդ վտանգը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ, այլև զգուշությամբ թաքցնում է այդ տեղեկատվությունը օտարերկրացի զբոսաշրջիկներին չվախեցնելու համար”,- ասել է Մերաբ Գոգոբերիձեն։ “Ազատ Վրաստան” կուսակցությունը կոչ է անում անհապաղ միջոներ ձեռնարկել Բաթումիում աղիքային հիվանդությունների համաճարակի վտանգը նվազագույնի հասցնելու համար։
lurer .com