Ինչպես հայտնել էինք, այսօր Կառավարության բակում մեկնարկել է ի պաշտպանություն Արտակ Խաչատրյանի հանրահավաքը:
Կառավարության բակը մարդաշատ է. այստեղ են նաև ԲՀԿ-ականներ, որոնց թվում են ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահագն Մասխուդյան, Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը և Վահան Բաբայանը: Ներկա են նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Լյուդմիլա Սարգսյանը:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մոտ մեկ ժամ կառավարության բակում իրենց դժգոհությունը հայտնելուց հետո բողոքավորները երթով շարժվում են դեպի Քննչական կոմիտե:
14.15. Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Քննչական կոմիտե հասնելուց հետո երթի մասնակիցները որոշեցին շարժվել դեպի Ոստիկանության վարչություն: Նշենք, որ ոստիկանները փակել էին ճանապարհը, սակայն երթի մասնակիցները ճեղքեցին օղակը և շարունակում են երթը: