
Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ն ներկայացնող Վինսենթ Հենքոքը ստենդային հրաձգության սկիտ մրցաձևում նվաճեց օլիմպիական ոսկի: Իր հաշվին գրանցած 148 միավորով մարզիկը նաև օլիմպիական ռեկորդ սահմանեց: Երկրորդ տեղը զբաղեցրեց դանիացի Անդերս Գոլդինգը, իսկ ահա բրոնզե մեդալը շնորհիվ Նասեր Ալ-Աթիայի կտեղափոխվի Քաթար: