«Գործողությունների ծրագիրը կլինի «Եռյակ»-ի առաջնորդների հանդիպումից հետո»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հաջողված է համարում փետրվարի 5-ին կայացած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով համաժողովին` Ա. Մարտիրոսյանը նշեց, որ ցանկացած դեպքում Համաժողովրդական շարժման նպատակն արտահերթ իշխանափոխության գնալն է:

«Ժառանգության» փոխնախագահը նշեց, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթն ընդհանուր կոնտեքստից չէր առանձնացնի, քանի որ այն բոլոր գործընթացների հետ համարժեք է: Խոսելով հետագա ծրագրերի մասին` Ա. Մարտիրոսյանը նշեց, թե շարժման գործողությունների ծրագիրը կլինի միայն այն ժամանակ, երբ կհանդիպեն «Ժառանգություն», «Հայ Ազգային Կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախագահներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, թե գոհ կարող է լինել միայն այն դեպքում, երբ արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Հիշեցնենք, որ երեք առաջնորդների հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 15-ին:




Լրահոս