«Գլխատում են, խաչ բարձրացնում, ողջ-ողջ թաղում». ՄԱԿ-ի զեկույցը` «Իսլամական պետության» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը պարբերաբար սպանում է էթնիկ ու կրոնական փոքրամասնության անդամ հանդիսացող երեխաներին. հայտնի է զանգվածային մահապատիժների մասին, տեղեկություններ են ստացվում երեխաների գլխատման, խաչ բարձրացնելու ու ողջ-ողջ թաղելու դեպքերի մասին»,-ասվում է ՄԱԿ-ի` երեխաների իրավունքների հարցերով կոմիտեի նոր զեկույցում, որտեղ ներկայացվում է Իրաքում ու Սիրիայում ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներում երեխաների հանդեպ կատարված հանցագործությունների մասին. գրում է Վիվիանա Մացան Corriere della Sera թերթում հրապարակված հոդվածում:

Նախևառաջ` զոհ են դառնում փոքրամասնություն կազմող եզդիներն ու քրիստոնյաները, ինչպես նաև` շիաներն ու սուննիները: Զեկույցում ասվում է, որ երեխաներին նաև ստրկության են վաճառում, ինչպես նաև` «պարբերաբար սեռական բռնության  ենթարկում»: Երբեմն անչափահասներին առևանգում են, իսկ երբեմն էլ ծնողները ստիպված են լինում տալ իրենց երեխաներին ջիհադիստներին: Երեխաները ռումբեր են պատրաստում, որոնց վրա էլ հենց իրենք են պայթում: Նշվում է, որ հայտնի է երեխաների, հատկապես` հաշմանդամ երեխաների մասին, ովքեր օգտագործվում են որպես կամիկաձեներ, ամենայն հավանականությամբ, երեխաներն անգամ չեն էլ գիտակցում, թե ինչ է տեղի ունենում:

ՄԱԿ-ը նաև հայտնում է, որ ԻՊ-ն օգտագործում է երեխաներին որպես կենդանի վահան ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի ռմբակոծման ընթացքում:




Լրահոս