Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր բազմաթիվ քաղաքացիներ՝ հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բացահայտել և պատժել ԲՀԿ կուսակցության անդամ, «Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգած անձանց: Որոշ ժամանակ անց ԲՀԿ-ականները երթով շարժվեցին դեպի ոստիկանություն:
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե այս գործը սեղմ ժամկետներում չբացահայտվի, դա կնշանակի, որ իշխանություններն ի վիճակի չեն ապահովել իրենց երկրի քաղաքացիների անվտանգությունը:
«Այս գործի բացահայտումը նաև ոստիկանության և իրավապահ համակարգի պատվի խնդիրը պետք է լինի: Մենք պահանջում ենք շատ կարճ ժամանակահատվածում բացահայտել և՛ կատարողներին, և՛ պատվիրողներին: Ոստիկանության, իրավապահ համակարգի պատվի եւ արժանապատվության հարցն է նաեւ այս հանցագործության բացահայտումը»,- նշեց Զոհրաբյանը: