ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախարարների ու փոխմարզպետերի պաշտոնազրկման գործընթացը հետաձգվել է մինչեւ սեպտեմբեր: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով նաեւ արձակուրդային օրերը, քանի որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում եւ ԲՀԿ-ական փոխմարզպետերն ու փոխնախարարները, արձակուրդի մեջ են, եւ իրավական առումով անհնար է նրանց ազատել: Բացի այդ, նպատակ կա մի շարք նախարարություններում կրճատել կամ հակառակը՝ ավելացնել փոխնախարարների պորտֆելները: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականների պաշտոններից 4 փոխնախարարի եւ 5 փոխմարզպետի աթոռները բաժին կհասնեն «Օրինաց երկիր» կուսակցությանը, իսկ մնացածը՝ հանրապետականներին:




Լրահոս