ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը նշանակվել է Հանրապետական կուսակցության Արաբկիրի խորհրդի նախագահ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ օրը ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը, կուսակցության խորհրդի անդամ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիր համայնքում հիրավիրել են կուսակցության խորհրդի նիստ եւ Անտոնյանին կարգել Արաբկիրի պատասխանատու: Արդյոք այդ որոշման հետեւում կանգնած չէ Տարոն Մարգարյանը, որը Հրայր Անտոնյանի ընկերն է: «Ժողովուրդ»-ի այս հարցին  Անտոնյանը պատասխանեց. «Դա եղել է կուսակցության որոշումը»: Հիշեցնենք, որ ՀՀԿ Արաբկիրի կառույցի վերջին հաջողված ղեկավարը եղել է նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:




Լրահոս