Յունիբանկում կայացավ ավանդատուների միջև նվերների առաջին խաղարկությունը: Վեց ավանդատուների բանկը հանձնեց iPhone 6 հեռախոսներ և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվել են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ. մարտին:
Յունիբանկը խաղարկություններն անցկացնելու է յուրաքանչյուր ամիս` մինչև 31.03.15թ. ներառյալ: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Յունիբանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները:
Շնորհավորում ենք մեր ավանդատուներին նվերների կապակցությամբ և մաղթում հաջողություն հաջորդ խաղարկությունների մասնակիցներին:
Ավանդներ կարելի է ձևակերպել Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: Մինչև 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 և ավելի օրվա համար գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում:
Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել Յունիբանկի “Շահավետ+” ավանդը, որով սահմանված է մինչև 8% տարեկան տոկոսադրույք 91 և ավելի օր ժամկետի համար: