Armenpress.am-ը գրում է. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց Հայրապետների անունով և որևէ տարօրինակ և զարհուրելի երևույթ չկա նրանում, որ Գարեգին Բ Կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում: «Արմենպրես»ի հարցմանն ի պատասխան նման պարզաբանում ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:
«HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի կողմից գողացված տեղեկատվության հրապարակումը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կայքում, որտեղ նաև տեղ է գտել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, լայնորեն տարածում է գտել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում, նաև տեղիք տվել անհարկի մեկնաբանությունների:
Տեղեկացնում ենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից Մայր Աթոռին կատարված հարցումին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխան նամակով անհրաժեշտ պարզաբանումը տվել է, որը և հատվածաբար արդեն իսկ ներկայացված է կոնսորցիումի կայքում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում