ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ստեփանավանի ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը (Քոթոն), համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում որոշել է չառաջադրել իր թեկնածությունը: Քանի որ նա եւս քրեական անցյալով ու կրակոցների պատմություններով հարուստ կերպար է, պատկերավոր ասած՝ Ստեփանավանի Վարդան Ղուկասյանը, ուստի որոշել է նախապես զիջել, որպեսզի չընկնի Վարդանիկի օրը: Բայց նա ավելի ճարպիկ է աշխատում՝ ջանալով իր փոխարեն քաղաքապետի աթոռին նստեցնել եղբորը՝ Միշային, որը Ստեփանավանի սոցիալական ծառայության պետն է: Փորձեցինք անձամբ Ղարաքեշիշյանից պարզել, թե ինչու չի ցանկանում քաղաքապետ առաջադրվել: Սակայն նրա քարտուղարուհին փոխանցեց. «Ասաց՝ համար չտաս: Հիմա ինքը տեղում չէ: Ինքն ինձ ինչ ասում է, ես այն էլ անում եմ»:




Լրահոս