
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինին վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի իրավիճակի հետ կապված բանակցությունների ժամանակ:
«Մենք արդեն խոսել ենք բանակցությունների տոնայնության մասին: Ոչ ոք չի շփվել ու ցանկության դեպքում էլ չի կարողանա շփվել նախագահի հետ վերջնագիր ներկայացնելու տոնով»,- ասել է Պեսկվոը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերից:
Հիշեցնենք՝ Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ուրբաթ օրը Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ են անցկացրել Ուկրաինայում իրավիճակի շուրջ: