ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի միջխորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հարցում ՀՀԿ-ն ցուցաբերել է «թայֆայական» մոտեցում. այդ պաշտոններին գերազանցապես ՀՀԿ-ականներն են տիրում: Ու կարեւոր չէ՝ ովքեր են պատգամավորները, ինչ ընդունակություններ ունեն, կարեւորը՝ նրանք լինեն ՀՀԿ խմբակցությունից: Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթ»-ի պատվիրակությունը ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի փոխարեն ղեկավարելու է ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: Իսկ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի փոխարեն այս ԱԺ-ում կղեկավարի ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը: Այս նշանակումն ուշագրավ է այն առումով, որ ի տարբերություն Ա. Զաքարյանի, որն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, Ֆարմանյանն ընդամենը շարքային պատգամավոր է:




Լրահոս