Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 10 արձանագրություն է կազմվել: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը:
Ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով էլ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 5 դեպք: 4 հասցեներում կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ: Արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման 5 դեպքի մասով: Քաղաքապետը բոլոր պատասխանատուներին, մասնավորապես վարչական շրջանների համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել առավել հետևողական և շարունակել այս ուղղությամբ խիստ հսկողությունը:
Հանձնարարվել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: