Նոր հյուրանոցում մարդկանց դիմավորում են կնոջ արտաքինով ռոբոտներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի Նագասակի նահանգում այս ամռանն անսովոր հյուրանոց կբացվի: Նորաբաց Henn-na Hotel-ի՝ նվազագույնը 10 աշխատակիցներ կլինեն տարբեր մոդելների ռոբոտներ:

Ընդունարանում հյուրերին կդիմավորեն աղջկա արտաքինով 3  ռոբոտներ, որոնց արտադրող «Kokoro» ընկերությունն անվանում է «ակտրոիդ»:  Այս ռոբոտները կարող են տեսողական կապ հաստատել զրուցակցի հետ ու անգամ արձագանքել «մարմնի լեզվին»: Իսկ հյուրանոցի համարներ հյուրերի իրերը կտեղափոխեն արդյունաբերական ռոբոտները: Մյուս «խելացի» մեքենաները կզբաղվեն սուրճ պատրաստելով, մաքրությամբ ու լվացված սպիտակեղենի տեղափոխմամբ:




Լրահոս