ՀՀ Միգրացիոն պետական ծառայության շենքը դեռևս այնքան մարդաշատ չի եղել, որքան այս օրերին: Բազմիցս է ասվել, որ հայ միգրանտների համար անսպասելի խնդիրներ են առաջացել, ու նախորդ տարեվերջին Հայաստան վերադարձած մարդիկ, հերթական անգամ պատրաստվելով արտագնա աշխատանքի մեկնելու, պարզել են, որ իրենց մուտքը դեպի Ռուսաստան արգելափակված է:
Միգրացիոն ծառայությունն, ըստ էության, ոչնչով չի կարողանում օգնել անելանելի վիճակում հայտնված մեր հայրենակիցներին, և ներման խնդրագրերը մի քանի ամիս հետո առավելապես դրական պատասխան ստացած չեն ուղարկում Հայաստան ՌԴ համապատասխան կառույցից:
Armlur.am-ի հետ զրույցում այս կառույցի բակում հավաքված ՀՀ քաղաքացիներն իրենց ստացած ամենաանհեթեթ մեկնաբանություններն էին մեզ փոխանցում, որոնք նրանց էին տրվել ՀՀ սահմանն անցնելիս կամ իրենց մեկնած քաղաքների օդանավակայաններում:
Ո՛չ ՀՀ միգրացիոն ծառայությունը, ո՛չ էլ ՀՀ կառավարությունը գործնական քայլեր չեն ձեռնարկում համաներում հայտարարելու նպատակով ՌԴ կառավարության հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան