ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը երեկ հայտարարություն տարածեց, որ Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղիները՝ «Քինգ դելյուքս» եւ «Տրանսկոմֆորտ» ընկերությունները (պատկանում են Արթուր Հարությունյանին` Պալաչին) եւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը համաձայնության են եկել: Ըստ այդմ, նախարարության կողմից ուսումնասիրությունների եւ բանակցությունների արդյունքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպել այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ն օրերս գրել էր, որ Գագիկ Բեգլարյանին հանձնարարվել է այնպիսի որոշում կայացնել, որ երկու կողմն էլ չտուժեն: Այսինքն՝ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներն Աբովյանից ու Չարենցավանից մարդկանց անվճար տեղափոխեն, իսկ Պալաչի երթուղիներն էլ անխափան եւ ուղեւորաշատ մեքենաներով աշխատեն:
Երեկ, երբ փորձեցինք «Քինգ դելյուքս»-ի վարորդներից ճշտել՝ իրենց գոհացնում է տրանսպորտի նախարարության պատասխանը, վերջիններս անտեղյակ ասացին, թե իրենք դեռեւս սպասում են ՏՄՊՊՀ-ի որոշմանը: Այսինքն՝ «Քինգ դելյուքս»-ի վարորդներին սեփականատերը կերակրում է ստերով, մինչեւ տեսնի, թե ինչ է լինելու:
ՊԱԼԱՉԻ ԳՈՐԾՈՎ-1
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ