Ստորև ներկայացնում ենք մարդկության պատմության ամենատարօրինակ զենքերը.
Ուրումի
Սա հնդկական ծագման պողպատե երկկողմանի թուր է, այն ավելի երկար է սովորական թրից ու տարբերվում է իր ճկունությամբ: Երբեմն նման թրի երկարությունը կարող էր հասնել 6 մետրի:
Ժամանակին ուրումի են կրել ասասինները, նրանք այն փաթաթում էին իրենց մեջքին:
Թեկկո-կագի
Այս ճանկերից միջնադարում օգտվել են նինջաները: Թեկկո-կագին թույլ է տալիս հակառակորդին արագ զինաթափել, իսկ այնուհետև՝ պատասխան գրոհ ձեռնարկել:
Կուսարի-գամա
Արտաքինից այս տարօրինակ զենքից օգտվել են ճապոնացի մարտիկները, ովքեր այն կիրառել են միանգամից մի քանի մարդկանց դեմ մարտնչելու ժամանակ: Այն գլխավերևում թափահարելով՝ կարելի էր միանգամից մի քանի թշնամի տապալել:
Տրեբուշետ
Տրեբուշետը կատարելագործված քարաձիգ է: Այս զենքը թույլ էր տալիս քարեր նետել մեծ հեռավորության վրա, ինչը թույլ էր տալիս թշնամուն զգալի վնաս հասցնել՝ գտնվելով այնպիսի հեռավորության վրա, ուր չեն հասնում թշնամու նետերը: Այն սովորաբար օգտագործվել է ընդդեմ բանակի, ինչպես նաև՝ շրջափակման ժամանակ:
Գոլիաֆ
Այս տանկը շատերը տեսած կլինեն Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող ֆիլմերում: Այն հորինել են գերմանացիներն ու հուսով էին, որ շնորհիվ հեռահար կառավարման՝ հնարավոր կլիներ խուսափել մարդկային զոհերից: Գոլիաֆի խնդիրն էր հասնել մինչ հակառակորդն ու պայթել. սա կարելի է ասել ինքնաշարժվող ական է:
Ֆաշիստներն ավելի քան 7500 նման տանկ են պատրաստել: