Ինչո՞ւ են ծեծել Արտակ Խաչատրյանին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ծեծը, հետապնդումները դարձյալ տարածված են դարձել, և շաբաթ օրը ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը, կարծես, նույն շղթայի շարունակությունն է:

Մեր հայրենակիցները բնական ու կանխատեսելի վերաբերմունք ունեն այս և նման երևույթների հանդեպ: Մի քանի հարյուր մարդ այսօր առավոտյան իր բողոքն արտահայտեց՝ Կառավարության շենքի առջև հրավիրված բողոքի հանրահավաքին և դրան հաջորդած երթին մասնակցելով:

Իսկ երևանցիները, որոնց հետ Armlur.am-ի թղթակիցը զրուցեց մայրաքաղաքի փողոցներում, խորը հիասթափություն են ապրում ամեն անգամ նման երևույթների մասին լսելով: Ճիշտ է` Արտակ Խաչատրյանի դեպքին ոմանք տեղյակ էլ չէին, բայց ամենաթողության, անտարբերության, անպատժելիության մթնոլորտի հետևանք համարեցին այն՝ նշելով, թե քանի դեռ երկրում բարձիթողի վիճակ է, նման երևույթներն անխուսափելի են լինելու:




Լրահոս