
Ուկրաինացի հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Վորոնինը որոշում է կայացրել ավարտել կարիերան: Այդ մասին հայտնել է 35-ամյա հարձակվողի գործակալ Անդրեյ Գոլովաշը: Նրա խոսքով՝ նման որոշման պատճառ են դարձել առողջական խնդիրները:
«2013թ. աշնանը նա ստացավ պարանոցի վնասվածք: Կային բուժման տարբեր տարբերակներ, բայց «Դինամո»-ում ընտրեցին վիրահատության տարբերակը: Արդյունքում, Անդրեյը վիրահատվեց, իսկ դրանից հետո խաղալ պրակտիկորեն հնարավոր չէ: Իհարկե, բժիշկների հետ խորհրդակցել էինք: Նրանք խորհուրդ էին տվել սպասել ևս մեկ տարի, նոր միայն՝ որոշումներ կայացնել: Եվ ահա, տարին արդեն անցել է», – նշել է Վորոնինը: