
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջնորդ, և սահմանված ձևաչափի ցանկացած փոփոխություն կպահանջի կողմերի համաձայնությունը. կարծում է Եվրահանձնակատարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«ԵՄ-ն դեռևս չի հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, սակայն լիովին հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Կոսյանչիչը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում հնարավոր փոփոխությունները:
Հավելենք, որ ադրբեջանական կողմը ցանկանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին բարձրացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թիվը 3-ից (ԱՄՆ, Ռուսաստան ու Ֆրանսիա) 5-ի (նաև՝ Թուրքիա ու Գերմանիա) հասցնելու հարցը: