«Ոսկու շուկայի» Վաղարշը նոր խնդրի առջև է կանգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոսկու աշխարհ» տոնավաճառի հիմնադիր տնօրեն Վաղարշ Աբրահամյանը շարունակում է տհաճ պատմությունների մեջ ընկնել: Armlur.am-ի հավաստի տեղեկություններով` 4 ամիս շարունակ` նախորդ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, տոնավաճառի ոսկյա իրերի պատրաստման արտադրամասում փորձաշրջան անցնող ոմն Հրաչի վստահվել է որոշակի քանակությամբ տարբեր տեսակի ոսկյա իրեր և ձուլակտորներ: Նա էլ այդ ամենը գաղտնի կերպով յուրացրել է:

Տարօրինակ է, որ այս մասին «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի տուժած տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ամսիներ շարունակ, կարծես թե, լռել է, կամ էլ, երևի, պակասորդները չի նկատել, և միայն հիմա է որոշել բարձրաձայնել:

Մեր ունեցած տեղեկությունները ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին` այլ մանրամասներ չհայտնելով: Տեղեկացանք միայն, որ ձեռնարկվում են միջոցառումներ անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս